18 Ապր 2018

«Դելֆինաթերապիա Դիլիջան»-ը դադարել է իր գործունեությունը ՀՀ-ում

Սույն թվականի ապրիլի 4-ին Civil Voice և Թռչնասերների կենտրոն ՀԿ-ները պաշտոնական նամակով դիմել էին ՀՀ Բնապահպանության նախարար պարոն Արծվիկ Մինասյանին՝ «Դելֆինաթերապիա Դիլիջան» կազմակերպության կողմից ներմուծված դելֆիններին  երկրից դուրս բերելու համար  անհրաժեշտ “CITES” միջազգային թույլտվության պատճեն տրամադրելու խնդրանքով։

Կից ներկայացնում ենք Civil Voice և Թռչնասերների կենտրոն ՀԿ-ների պաշտոնական գրությունը և ՀՀ Բնապահպանության նախարարությունից ստացած պատասխանը։

http://civilvoice.am/files/MNP%20Civil.pdf

http://civilvoice.am/files/MNP%201.jpeg

http://civilvoice.am/files/MNP%202.jpeg

http://civilvoice.am/files/MNP%203.jpeg  

12 Ապր 2018

Խոշոր ծառահատումներ Աբովյան քաղաքում

Վերջերս Civil Voice  ՀԿ փորձագետները արձանագրել  են  հատված ծառեր Աբովյան քաղաքի Սարալանջի   աղբանոցին կից կանաչ գոտու հատվածում։

Զննելով տարածքը ակնհայտ էր, որ հատվել էին առողջ, հաստաբուն ծառեր։ Հատված ծառերի քանակը տատանվում էր մոտավորապես 100-ի սահմաններում։ Զարմանալի և անհասկանալի է այն հանգամանքը, թե ինչպես է պատահել, որ տեսչական մարմինը չի  արձանագրել նման մասսայական բնույթի ծառահատումը։ Կարծում ենք, որ մեր ահազանգը պատճառ կհանդիսանա տեսչական մարմնի համար խնդիրը հետաքննելու, մեղավորներին գտնելու, պատժելու և նման երևույթներն կանխարգելելու համար։ 

11 Ապր 2018

Աղբավայրերի խնդիրը ՀՀ-ում

Հայաստանում աղբի խնդիրը դեռ մնում է արդիական։ Աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցումը: Հայաստանի բոլոր աղբավայրերը գտնվում են ոչ պատշաճ և կարելի է ասել անկառավարելի վիճակում։ Աղբավայրերի մեծ մասում աղբը այրվում է՝ պատճառ հանդիսանալով լուրջ խնդիրների (օդի աղտոտման)։ Փորձեր արվեցին ստեղծել աղբի վերամշակման համակարգ, սակայն այն մատնվեց անհաջողության և ներկայումս Հայաստանի տարբեր շրջաններից պարբերաբար հնչում են ահազանգեր աղբավայրերի անմխիթար վիճակի մասին։ Հնչած ահազանգերի հետքով` Civil Voice ՀԿ փորձագետներ Շահեն Խաչատրյանը, Սիլվա Ադամյանը և ՀԿ ներկայացուցիչ Նաիրե Սակյանը Աբովյան քաղաքում էին։

Աբովյան քաղաքի Սարալանջի հատվածում հսկայական աղբի զանգված է գոյացել, ժամանակ առ ժամանակ աղբը այրվում է՝ գարշահոտություն և ծուխ տարածելով հարակից բնակավայրեր։ Հատկապես վտանգավոր է աղբի այրումը ամառվա շոգին, որը կարող է դառնալ անկառավարելի և մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին։

Մոտենալով աղբավայրին՝  ականատես եղանք սարսափելի մի տեսարանի՝ գարշահոտություն, աղբավայրի համար չնախատեսված, սակայն աղբավայր նետված տարբեր նյութեր, ինչպես նաև կրծողների և թռչունների մեծ քանակություն։

Էլար գյուղի շրջակայքում արձանագրեցինք բնական կիրճում նետված հսկայական աղբ, որը հարակից էր բնակելի տներին։  Աղբավայրին կից գործում էր գազալցակայան։ Ինչպես մեզ հայտնեցին տեղի բնակիչները, Աբովյան քաղաքում կան 3-ից ավելի նման մաշտաբի աղբավայրեր, որոնց ուղղությամբ գործնականում ոչինչ չի արվում։

Արձանագրելով առկա վիճակը՝ Civil Voice ՀԿ-ը պատրաստվում է դիմել համապատասխան պատկան մարմիններին խնդիրներին լուծում տալու համար։ 

10 Ապր 2018

«Ամ-Էսկա» ՍՊ ընկերությունը լուծում տվեց Civil Voice-ի բարձրացրած հարցերին

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում «Ամ-Էսկա» ՍՊ ընկերությունը  իրականացնում է հնամաշ անվադողերի վերամշակում։

Ընկերության գործունեությունը սկսելու օրվանից Աբովյան քաղաքի բնակիչները դժգոհում էին գործարանից արտանետվող  մրից և տհաճ հոտից, որը տարածվում էր հարակից բնակավայրեր։ Խնդրի վերաբերյալ ահազանգ ստանալով՝  Civil Voice  ՀԿ փորձագետները մի քանի անգամ այցելեցին «Ամ-Էսկա»՝ խնդրին ծանոթանալու և լուծում տալու համար։

Civil Voice հասարարական կազամակերպության փորձագետները այցերի ընթացքում  գործարանում և նրա հարակից տարածքներում արձանագրել էին  մրի և տհաճ հոտի առկայություն և  խնդրի մասին տեղեկացրել  ՀՀ Բնապահպանության նախարարին, տեսչական մարմնին և ՀՀ վարչապերին: Կապ հաստատելով «Ամ-Էսկա» ՍՊ ընկերության տնօրինության հետ, վերջիններս հավաստիացրեցին, որ պատրաստվում են ցանկապատ տեղադրել գործարանի տարածքում՝  մրի տարածումը կանխելու համար, մաքրել տարածքը, իրականացնել կանաչապատում, տեխնիկապես համալրել նոր ռեակտիվներով և այլն։

Սույն թվականի ապրիլի 9-ին Civil Voice ՀԿ փորձագետներ Սիլվա Ադամյանը, Շահեն Խաչատրյանը և ՀԿ ներկայացուցիչ Նաիրե Սահակյանը հերթական անակնկալ այց կատարեցին «Ամ-Էսկա» ընկերություն՝ իրականացված աշխատանքներն արձանագրելու համար։  Գործարանի տարածքում տեղադրվել էին արևային մարտկոցներ, տարածքը ցանկապատվել էր, տեղադրվել էր նորագույն ռեակտոր, մրի քանակը նվազել էր և տարվել մաքրման աշխատանքներ։ Այցի ընթացքում գործարանի տարածքում շարունակվում էին գործարանի բարելավման աշխատանքները։ 

Civil Voice

Հասարակական ձայնը միասին դարձնենք գործոն

Թոփ լուրեր

Ամսվա տեսանյութերը

Civil Voices տեսանյութեր